Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականն անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր Վրաստան կատարելիք երկօրյա այցին՝ չբացառելով, որ այցի շրջանակում կարող է քննարկվել Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցը:
«Վրաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման կարիք չի զգում, քանի որ Ռուսաստանի հետ կապված է Կազբեկ ավտոճանապարհով ու Ադրբեջանով անցնող երկաթգծով: Մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Աբխազիայի միջոցով երկաթուղային և Հարավային Օսիայի միջոցով ավտոմոբիլային ճանապարհների վերականգնումը շատ կարևոր հարց է: Ուստի՝ օրինաչափ է, որ բարձր մակարդակով բանակցությունների ժամանակ այս հարցերն աչքաթող չեն արվի»,-գրում է աղբյուրը:
Այնուհետև պարբերականը մեջբերում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանի կարծիքը, ըստ որի՝ վրացական կողմը, հավանաբար, կներկայացնի իրավիճակի իր տեսլականն ու հայկական կողմին կտեղեկացնի 2011թ. համաձայնագրի իրագործման հարցում առաջընթացի, ինչպես նաև այլ նախագծերի՝ այդ թվում նաև հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում Ազատ տնտեսական գոտու ստեղծման, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման վերաբերյալ:
«Վերջերս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից հետո տարաշրջանում արդիական է դարձել ենթակառուցվածքային նախագծերի դիվերսիֆիկացման հարցը»,-ասել է Մելիքյանը:
Աբխազիան ու Հարավային Օսիան մասամբ ճանաչված պետություններ են և միջազգային ճանաչում են պահանջում իբրև Վրաստանից անկախ պետություններ։ Սակայն Վրաստանն Աբխազիան և Հարավային Օսիան դե յուրե վրացական տարածքներ է համարում։ Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները ճանաչում են Աբխազիան ու Հրվ. Օսիան որպես Վրաստանի անբաժան մաս։
22:42
22:13
21:49
20:19
20:04
18:12
17:48
17:30
17:12
16:22
16:09
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27