Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը դադարեցվելու է 2018թ-ի փետրվարի 21-ին: Այս մասին հայտնում է թուրքական CNNTürk-ը: Աղբյուրի փոխանցմամբ` սկզբում կանխատեսվում էր, որ արտակարգ դրության ռեժիմը կդադարեցվի 2018-ի հունվարի 17-ին, սակայն ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել 2016թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին և երեք ամիսը մեկ երկարաձգվում էր:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական միջամտության փորձ իրականացվեց: Խռովարարները երկրի զինվորականներն էին, ովքեր կարողացան մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն իրականացնել երկրի կարևորագույն կառույցների նկատմամբ: Զենքերն ուղղվեցին անգամ նախագահական նստավայրի և մեջլիսի շենքերի վրա: Երկրի պետական հեռուստաընկերությունը գրաված զինվորականները հայտարարեցին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին: Հեղաշրջման մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց երկրի նախագահ Էրդողանը, ով հեռացել էր մայրաքաղաքից Facetime բջջային հավելվածի միջոցով կարողացավ ուղիղ եթեր դուրս գալ՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և թույլ չտալ ռազմական հեղաշրջման իրականացումը: Էրդողանի կոչը տվեց ցանկալի արդյունքը, և հասարակ քաղաքացիների միջամտության արդյունքում հեղաշրջման փորձը տապալվեց: Արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով ձերբակալվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ էլ հեռացվեցին աշխատանքից և զինվորական ծառայությունից: Էրդողանը արտակարգ դրության ռեժիմը կարողացավ օգտագործել իր համար անցանկալի տարրերից ազատվելու համար:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44