Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վարչական շենքերում Ամանորի տոնական օրերին հերթապահություն իրականացնելու նպատակով: Աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը նաև զեկուցել է, որ սահմանված է լինելու հերթապահություն նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում: Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով հանձնարարվել է շուրջօրյա հերթապահություն ապահովել նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայություններում:
Զեկուցվել է, որ տոնական օրերին սպասարկում իրականացնող ենթակառուցվածքներում հնարավոր վթարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքելու և առաջացած խնդիրներն արագ կարգավորելու նպատակով էլ հերթապահություն կսահմանվի «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններում:
Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ իրականացնելով պարբերական շրջայցեր` աշխատանքների կազմակերպմանը հետևելու նպատակով:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության անխափան շահագործումն ապահովելու նպատակով: Բացի այդ, հանձնարարվել է նաև վերահսկել «Սանիտեք» ընկերության կողմից աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03