Այս տարին նշանավորվեց Հայաստանի ն Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձով, և տարեվերջյան իմ այցը լավ առիթ է ամփոփելու մեր համատեղ աշխատանքը, արձանագրած արդյուքները և մեր հետագա անելիքները, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ հայտարարությամբ հանդես գալով, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր երկկողմ օրակարգում բազմաթիվ հեռանկարային ծրագրեր կան. և մենք շատ անելիքներ ունենք», - ասաց նախագահը։
Նա նշեց, որ հայերի համար Վրաստանն առանձնահատուկ գրավչություն ունի.
«Մենք, իսկապես, բարեկամական զգացումներ ունենք վրացի ժողովրդի հանդեպ։ Պատահական չէ, որ հայաստանցիների մի ստվար մասը նախընտրում է իր արձակուրդները և տոներն անցկացնել հենց Վրաստանում։ Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի է, եթե այստեղ հայերի համար լիներ ոչ բարյացկամ վերաբերմունք, ապա հայերը հաճույքով չէին գա Վրաստան», - ասաց ՀՀ նախագահը։
Նա բարձր գնահատեց Վրաստանի նախագահի հետ արդյունավետ բանակցությունները, որոնք, նախագահի խոսքով, նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։
«Շահագրգռված ենք պահպանելու բարձր մակարդակի փոխայցելությունները, որը զարկերակի դեր է կատարում երկուստեք պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև նոր ծրագրեր նախանշելու համար»։
Նախագահն ասաց, որ Վրաստանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտի հարցերին։
«Խոսեցինք զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախանշված ծրագրերի իրականացման մասին՝ հաշվի առնելով այստեղ առկա մեծ ներուժը։ Մեր օրակարգում է նաև համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը։ Ես Վրաստանի նախագահին ասացի, որ իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը և իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու», - ասաց ՀՀ նախագահը։
Վրաստանի նախագահի հետ ՀՀ նախագահը քննարկել է նաև հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության և կայունությանը վերաբերող հարցեր։
«Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում, միայն և միայն բանակցությունների միջոցով», - նշեց նախագահ Սարգսյանը։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01