ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն` հանրապետությունում սերմնարտադրության և սերմնաբուծության ընթացիկ հարցերի և առաջիկա անելիքների քննարկման նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կենտրոնների ղեկավարներ, խոշոր սերմնարտադրողներ, այլ պատասխանատուներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խորհրդակցության օրակարգային հարցերի թվում մասնավորապես քննարկվել են ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի և դիզելային վառելիքի սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերի 2017 թվականի արդյունքները, հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմարտադրության զարգացմանը, գարնանացանի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև անասնահամաճարակային ընդհանուր իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի զեկուցմամբ` 2018 թվականին «Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» և «Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման համար» ծրագրերի շրջանակում2017 թվականին մարզերից ստացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է, և պարտքեր չեն կուտակվել: Ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 28 490 տոննա ազոտական, 504 տոննա ֆոսֆորական և 902 տոննա կալիումական պարարտանյութ և 3 մլն 70 հազ. լիտր դիզվառելիք:
Քննարկման մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել նաև «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրում որոշ մշակաբույսեր ավելացնելու վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ամփոփելով քննարկման արդյունքները, նշել է, որ անհրաժեշտ է ներկայացնել առաջարկություններ իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շարունակման, առանձին հարցերի կանոնակարգման և ուղղությունների հստակեցման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել և սեղմ ժամկետներում տրամադրել գարանանացան մշակաբույսերի սերմերի պահեստավորված քանակների և պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն` 2018 թվականի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01