«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբնական շրջանում ջանում էր հնարավորինս ինքնատիպ երեւալ եւ խոսելով առկա խնդիրների մասին` իրավիճակը նկարագրելու համար դիմում էր ժողովրդական բանահյուսությանը: Այդ շարքից էր սննդամթերքի անվտանգության մասին նրա հայտարարությունը, որը բավական լայն արձագանք ստացավ:
«Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր Կարապետյանը: Եւ ահա ժամանակը ցույց տվեց, որ այս հայտարարությունները եւս շոուի ժանրից էին: Ավելի քան մեկ տարի անց «շանտղությունը» ոչ միայն շարունակվում է, այլեւ ավելի ու ավելի սոսկալի բնույթ կրում: Օրեր առաջ բացահայտվեց, որ հայկական շուկայում տավարի մսի անվան տակ վաճառվում էր ձիու եւ ավանակի միս:
Հիմա էլ «շանտղություն» է թռչնամսի շուկայում. այստեղ էլ բացահայտվել է հակաբիոտիկների, սալմոնելա խմբի մանրէների անթույլատրելի քանակ:
Թե ի՞նչ վիճակ է դեռեւս չհետազոտված ապրանքատեսակների առումով, մնում է միայն ենթադրել. դեռեւս լուրջ փորձաքննություն չի իրականացվել մսամթերքի, ձկնամթերքի, երշիկեղենի շուկայում: Մինչ այդ, փաստենք, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն անորակ, անգամ՝ վտանգավոր սննդամթերքից` անկախ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի` իրականությունից կտրված հայտարարություններից ու ներկայացրած վիճակագրությունից»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
14:09
13:56
13:26
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03