«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, որը հանրությանը հայտնի է Նովո մանկանվամբ, սկսել է աջ ու ձախ բենզալցակայաններ ձեռք բերել:
Մասնավորապես, «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ մեկ ամիս առաջ Գեւորգյանը միայն 2 բենզալցակայան է ձեռք բերել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում եւ հարակից տարածքներում: Մրգաշատից Արմավիր եւ Մրգաշատից Մեծամոր տանող ավտոճանապարհներին պատգամավորը եւս ունի բենզալցակայաններ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նահապետ Գեւորգյանը մինչ այս էլ ուներ բենզալցակայաններ եւ որոշել է բիզնեսն ընդլայնել:
Կրկին Գեւորգյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը Մրգաշատում եւ համայնքից դուրս գտնվող բենզալցակայաններից մեկը ձեռք է բերել Մրգաշատում բնակվող հայտնի գործարար Երոյից՝ Երվանդ Ոսկանյանից: Վերջինս, սակայն սկզբնական շրջանում դեմ է եղել իր բենզալցակայանները վաճառելուն, սակայն Գեւորգյանին հաջողվել է կլորիկ գումարով ձեռք բերել այն:
«ՀԺ»-ի այս տեղեկությունները չհերքեց նաեւ Մրգաշատի համայնքապետ Գեւորգ Դանիելյանը: Գյուղապետը պատասխանելով մեր հարցերին՝ թեմայի շուրջ որոշ մանրամասներ հայտնեց:
«Լսել եմ, որ ձեռք է բերել, բայց փաստաթղթային ձեւակերպումներ չկան: Մեր գյուղում մի հատ «Վովա Սամսոն» ՍՊԸ կա, որը Երոյի տղաներն էին աշխատացնում»,- ասաց համայնքապետը:
Թեմայի վերաբերյալ «Հայկական Ժամանակ»-ը զրուցեց նաեւ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի հետ: ԱԺ վերջին նիստի օրը՝ դեկտեմբերի 21-ին, երբ բենզալցակայանների ձեռք բերման մասին մեր տեղեկությունները ցանկացանք ճշտել անձամբ Նահապետյանից, նա լսելով բենզալցակայաններ բառը ջղաձգվեց եւ արագ մտավ նիստերի դահլիճ:
Նահապետ Գեւորգյանը 2017 թվականին հայտարարագրել է մեկ առանձնատուն, մեկ բնակարան՝ բազմաբանակարան շենքում, երկու մարդատար ավտոմեքենանա եւ 5 մլն 500 հազար ՀՀ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
14:09
13:56
13:26
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03