Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է արտահերթ հրապարակային զեկույց Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժնից, զեկույցը հնարավորություն է տվել վեր հանել հետևյալ հիմնական խնդիրները՝
.խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներն աշխատում են կամավորության սկզբունքով, ինչն էական խոչընդոտ է այդ կառույցների արհեստավարժ և մոտիվացված գործունեությանը,
· բացակայում են նրանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու համար պատասխանատվության արդյունավետ մեխանիզմները,
· աշխատակիցների կրթական որակավորման շեմն ու մասնագիտական կրթության պահանջները հստակ սահմանված չեն,
· խնդրահարույց են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմին և կառուցվածքին առնչվող լուծումները,
· բացակայում են խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցների վարքագծի առանձին կանոնները։ Դրանք պետք է հաշվի առնեն երեխաների և ծնողների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները,
· խնդրահարույց է քննարկվող հանձնաժողովների ու մարմինների գործունեությանը հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը։
Ոլորտի ուսումնասիրության արդյունքում ձևավորվել են առաջարկներ, որոնք կնպաստեն խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության և երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի բարելավմանը:
Զեկույցը կազմելիս վերլուծվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, ԽՀՄ/ԽՀՀ վերաբերյալ հաշվետվություններն ու զեկույցները, ուսումնասիրվել է համայնքային մակարդակում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ այլ երկրների փորձը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը:
Ուսումնասիրության ընթացքում կազմակերպվել են նաև քննարկումներ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների և ԽՀՀ-ների ներկայացուցիչների հետ։
Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է հետևյալ հղումով
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01