Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը դեկտեմբերի 24-ին հանդիպել է Կահիրեի նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջև անմիջական կապերի խորացման հնարավորությունները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է Երևանի և Կահիրեի միջև զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացումը և փոխայցելությունների իրականացումը։
Նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդը բարձր է գնահատել Կահիրեի հայ համայնքի ներդրումը քաղաքի հասարակական և մշակութային կյանքում։
Դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) հանդիպումներ է ունեցել նաև Եթովպիայում: Դեկտեմբերի 22-ին նա Ադիս Աբեբայում հանդիպել է Ֆինանսների և տնտեսական համագործակցության պետնախարար Ադմասու Նեբեբեին։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Դեսպան Մելքոնյանը պետնախարարին ներկայացրել է Հայաստանի ներդրումային և արտահանման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Եթովպիայի միջև տնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։
Դեսպան Մելքոնյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև Եթովպիայի ԱԳՆ-ում, Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում, Ադդիս Աբեբայի նահանգապետարանում, Աֆրիկյան Միության հանձնաժողովում, ինչպես նաև հանդիպել է Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02