Եվրամիության հետ միասնական ավիացիոն գոտու մասին նախաստորագրված պայմանագիրը դրական կազդի Հայաստանում ավիատոմսերի գների և թռիչքների աշխարհագրության ավելացման տեսանկյունից: Այս մասին այսօր հրավիրած տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Հայկական կողմն սպասում է եվրոպական կողմի արձագանքին, և առաջիկայում համաձայնագիրը կստորագրվի: Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս և եվրոպական ավիաընկերություններին, և հայկական ավիափոխադրողներին օգտվել երկկողմանի ավիաշուկաներից, ինչը դրական է ազդելու աշխարհագրության ավելացման ու տոմսերի գների վրա»,- ասաց նա:
Ներկայումս «Զվարթնոց» օդանավակայանում օրական իրականացվում է 30-35 չվերթ՝ 28 ավիաընկերության կողմից: Սրանք կանոնավոր թռիչքներն են, կան նաև ոչ կանոնավորներ: Ըստ Ավետիսյանի՝ այս տարի ավելացել է թռիչքների աշխարհագրությունը:
«Կան նոր ուղղություններ, նոր ավիաընկերություններ: Մասնավորապես, այս տարի բացվեցին Աստանայի, Դամասկոսի, Հուրգադայի, Բեյրութի, Մինսկի և Թել Ավիվի չվերթները: Տեղական ավիաընկերությունների մասով Արմենիա ավիաընկերությունն այս տարի մի շարք ուղղություններ թռիչքներ իրականացրեց: Հաջորդ տարվա ապրիլի կեսերից ավիաընկերությունը չվերթներ է սկսելու դեպի դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն քաղաքներ՝ համապատասխանաբար շաբաթական երկուական չվերթներ՝ ցերեկային ժամերին, ինչը շատ կարևոր է հանրության համար: Սա ևս կարևոր ազդակ է այն մասին, որ զարգացումները դրական են»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վաղը ցերեկը՝ ժամը 13:00-ին Աշխաբադից Երևան առաջին չվերթն է իրականացվելու՝ Թուրքմենական ավիաուղիների կողմից: Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում, նրա խոսքով, չվերթ իրականացվելու է, այսպես կոչված, օդի հինգերորդ ազատության իրավունքի օգտագործմամբ: Մասնավորապես, տվյալ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ:
«Փաստորեն լինելու է չվերթ Աշխաբադ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշխաբադ: Շաբաթական դեռևս մեկ անգամ է լինելու այս չվերթը, եթե լինի պահանջված, հնարավորություն կա նաև ավելացնելու քանակը»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նաև նշեց, որ մշտապես ուշադրություն են դարձնում «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններից իրականացվող չվերթների որակին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01