Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2018 թվականի ծրագիրը:
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նշել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն յուրաքանչյուր տարի ընդունվող սույն որոշումով սահմանվում են համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակները, ժամկետները, նպատակները, վաճառքի և օգտագործման տրամադրման դեպքում էլ, համապատասխանաբար, գինը և հրապարակային սակարկությունների հետ կապված առանձնահատկությունները, ինչպես նաև օգտագործման տրամադրման ժամկետներն ու վճարի չափը: Արսեն Ամյանը նաև հավելել է, որ 2018 թվականի ծրագիրը, որն ըստ էության պարունակում է նախորդ տարիների ծրագրերի դրույթները, ներառում է նաև գործող կարգի կիրառման պրակտիկայի ընթացքում կարգում կատարված անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները, որոնք հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կառավարել համայնքային գույքը:
Երևանի ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է ներկայացված որոշման նախագիծը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02