ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 25-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը քննարկել են երկու կողմերի առաջարկությունները և հարցադրումները ընթացիկ երկկողմ ծրագրերի վերաբերյալ, որոնք առնչվում են արդյունաբերական կոոպերացիային և Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրումներին՝ մասնավորապես էլեկտրատեխնիկայի և ակնագործության ոլորտում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, նախարար Կարայանը Դենիս Մանտուրովին առաջարկել է ընդլայնել ռուսաստանյան արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացվածությունը Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։ Ի պատասխան, Դենիս Մանտուրովը հայտնել է հայ գործընկերոջը, որ ռուսաստանյան կորպորացիաները հետաքրքրված են գործունեություն ծավալելու Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։
Զրույցի ժամանակ Դենիս Մանտուրովը բարձր է գնահատել Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովում ընդունված որոշումները, ինչպես նաև նշել երկկողմ շփումների ավելացման հանգամանքը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են 2017 թվականին փոխգործակցության ընթացքում երկու երկրների առևտրատնտեսական ցուցանիշների աճը։
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը Սուրեն Կարայանի հետ քննարկել է նաև հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդի աշխատանքների ակտիվացմանն առնչվող հարցեր: Նախարարները հանձնարարականներ են տվել համապատասխան ստորաբաժանումներն։
Նախարար Կարայանի առաջարկով որոշվել է նաև ստեղծել արդյունաբերության ոլորտում փոխգործակցության համատեղ աշխատանքային խումբ։ Կողմերը պայմանավորվել են խմբի առաջին հանդիպումն անցկացնել 2018 թվականի սկզբին։ Աշխատանքային խումբը մասնավորապես կուսումնասիրի դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանման հեռանկարները և կոնկրետ արդյունաբերական ծրագրերը։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03