ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե ով է լինելու 2018 թ. Հայաստանի վարչապետը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, իշխող ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին` ինչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել` առաջադրվելո՞ւ է արդյոք 2018թ. վարչապետի պաշտոնում, թե ոչ, Շարմազանովը պատասխանեց. «Գայթակղությունը շատ մեծ է տրվելու այս պրովոկացիաներին, ասել խուսափում է, չի խուսափում, բայց ես կլինեմ Շարմազանովական ոճի մեջ։ 2018թ. կգա, բարին հետը։ Մենք հարցը կքննարկենք, կպատասխանենք։ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հստակ ասել է»։
Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն շարունակելու է մինչև 2022 թ. կառավարել ՀՅԴ-ի հետ, թե ով որտեղ է աշխատելու, ըստ նրա` կհավաքվեն, կքննարկեն։
«Դեռ չենք հավաքվել, չենք քննարկել, կքննարկենք, կասեմ»,- նշեց նա։
Հարցին` ուզո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, Շարմազանովը պատասխանեց թե ուզելը քաղաքական կատեգորիա չէ, պետք չէ հարցը պրիմիտիվացնել։
«Հայաստանում գործող քաղաքական գործիչներից ես չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին, անվտանգային մարտահրավերներին դիմակայումը, արդյունավետ լուծումներ տալը, քան ՀՀ գործող նախագահը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ապա ես համաձայն չեմ, կան։ ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է։ Ինձ համար կրկնակի պատիվ է լինել հայրենիքի զինվոր, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը։ Պարոն նախագահը շարունակելու է լինել ՀՀԿ քաղաքական առաջնորդը, մեր կուսակցությունում կա մեկ լիդեր։ Ես բոլորին շատ եմ հարգում, ընդունում եմ, բայց օբյեկտիվորեն այդպես է` և՛ Կարեն Կարապետյանի համար, և՛ ինձ համար, և՛ Վիգեն Սարգսյանի համար, և՛ Տարոն Մարգարյանի համար։ Մեր լիդերը Սերժ Սարգսյանն է։ Իսկ թե որ պաշտոնում կլինի, կլինի թե չի լինի, 2018 թ. կգա, կորոշենք»։
22:42
22:13
21:49
20:19
20:04
18:12
17:48
17:30
17:12
16:22
16:09
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27