Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռաիսա Մկրտչյանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին, Արցախյան պատերազմի մասնակիցներ Ապրես Հովհաննիսյանին և Հրանտ Աղաբեկյանին, Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանին:
Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը Երևանի քաղաքապետարանում նախ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի և Շաղիկ Մարտիրոսյանի ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով նորապսակներին ու նոր բնակարանների տանտերերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նրանք առողջ ու երջանիկ վայելեն իրենց բնակարանները:
«Հանրապետության Նախագահի առաջարկով արդեն մի քանի տարի է՝ բարի ավանդույթ ենք ձևավորել, համաձայն որի, մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին և Արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներին նոր բնակարաններ ենք նվիրում: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները և իրենց տաղանդով ու մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Մեր երկրի համար նաև անչափ կարևոր է ամուր հայ ընտանիքներ ունենալը, և այսօր արդեն երկրորդ անգամ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ գրանցվեց հերթական ամուսնությունը: Համոզված եմ, որ նախատոնական այս հաճելի իրադարձությունը կմնա ոչ միայն նորապսակների, այլ նաև բոլորիս հուշերում և ձեր նոր բնակարանները նորանոր հաջողություններ կբերեն ձեր ընտանիքներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` նոր բնակարանների տանտերերը նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված ու կարևոր էր, որն այժմ դարձավ նաև Ամանորի անմոռանալի նվեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03