Երեկ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այս տարի այն ընտրական էր: Մրցաշարի արդյունքներով ձեւավորվելու է Հայաստանի ազգային հավաքականը, որը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով անակնկալներ հիմնականում չեն գրանցվել, հաղթել են ուժեղները.
«Մրցաշարի արդյունքները բավարար եմ համարում, բայց մարզիչը միշտ ավելին է ցանկանում: Երիտասարդ ըմբիշներն իրենց շատ լավ դրսեւորեցին, տարբեր քաշային կարգերում չեմպիոն դարձան, նրանք մեծ ներուժ ունեն: Սակայն աշխատելու տեղ իհարկե շատ կա:
Մրցաշարն անցկացվեց նոր կանոններով: Սա շատ կարեւոր էր մեզ համար, քանի որ հաջորդ տարի հենց այդ կանոններով ենք հանդես գալու միջազգային մրցագորգերում: Երկու օր կշեռք, երկու քաշային կարգի ավելացում (79 կգ եւ 92 կգ) եւ այլն: Կարծում եմ՝ փոփոխությունները մեր վրա դրական ազդեցություն կունենան:
Հունվարի 17-ից Ծաղկաձորում հավաք կանցկացնենք: Սկսում ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Մինչեւ աշխարհամասի առաջնությունը եւս մի քանի հավաք ու միջազգային մրցաշար կունենանք, որպեսզի մեր տղաները լիարժեք պատրաստ լինեն»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Մարզիչը նաեւ հակիրճ ամփոփեց ընթացիկ տարվա արդյունքները.
«2017 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնությունից 5 բրոնզե մեդալ ունեցանք, վատ չէ: Բայց, ես կուզեի չեմպիոն տեսնել, որի համար տարիների մեծ աշխատանք է հարկավոր: Կփորձենք առաջիկայում անպայման հասնել ոսկե մեդալին:
Հիմա մեր գլխավոր նպատակն օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Հավաքականի կազմում կընդգրկենք նաեւ երիտասարդ տղաներին, որոնք Տոկիո 2020-ի համար ավելի հեռանկարային են»,- ասաց մարզիչը:
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02