Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում՝ Ղոդսի հարցով, բխել է Հայաստանի շահերից: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չվարվեց Վրաստանի պես, չքվեարկեց ձեռնպահ, արդյոք Հայաստանի չի՞ սպառնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ դրան դեմ քվեարկողների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվելու, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Վրաստանն ունի իր խնդիրները, Հայաստանն ունի իր մարտահրավերները, Ռուսաստանը՝ իրենը: Հայաստանը Ղոդսի հարցում քվեարկել է այնպես, ինչպես պահանջում է գործող բանակցային գործընթացը, ինչպես ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերը, ձևաչափերը, այնպես, ինչպես պահանջում է Հայաստանի շահը: Ո՞րն է դա՝ չանել քայլեր, որոնք հավելյալ լարվածություն կմտցնեն Երուսաղեմում, որոնք չեն բխի հայկական համայնքի շահերից, որոնք դեմ կլինեն այն բանակցային տրամաբանությանը, որը ընդունել է ՄԱԿ-ը Երուսաղեմի հարցով»:Ըստ նրա՝ ինչպես Հայաստանն ակնկալում է, որ Ղարաբաղի հարցով աշխարհի որևէ երկիր չպետք է ընդունի ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված բանաձևեր, որոնք դեմ են Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին ու սկզբունքներին, այնպես էլ Երուսաղեմի հարցում ևս կան ձևաչափեր ու սկզբունքներ և «աննորմալ կլինի, որ Հայաստանը աշխարհից պահանջի Ղարաբաղի հարցում պահպանել բանակցային սկզբունքները, ձևաչափը, իսկ ինքը մեկ այլ հարցում դրանց դեմ հանդես գա»:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերելքի վրա են, և Հայաստանը պետք է շարունակի ամեն ինչ անել, որ հարաբերությունները զարգանան:Շարմազանովն ասաց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գործընկերային են, և 25 տարիներին երկկողմ հարաբերություններում հաջողություններ են գրանցվել:Լրագրողների դիտարկմանը՝ այս քվեարկությունից հետո Հայաստանին ոչինչ չի՞ սպառնում, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Երբ այլ երկրի նախագահ նման բան ասեր, դրոշներով դուրս կգայիք փողոցներ կամ ձեր էջերում կգրեիք, գուցե և ճիշտ, որ Հայաստանի անկախությանը վտանգ է սպառնում, ո՞ւր են մեր իշխանությունները, Շարմազանովը թաքնվել է, այս ինչո՞ւ ձայն չի հանում, մեզ վրա մատ են թափ տալիս, ասում են՝ ձեզ կպատժենք, բայց իշխանությունները ձայն չեն հանում: Եթե ինքնիշխանության մասին մտածում եք, պետք է մտածեք դրա մասին միշտ: Հիմա եթե մեկ այլ պետություն ասեր, թե խելոք պահեք, չէի՞ք ասի, թե ուր է մեր իշխանությունը: Մեզ չի սպառնում, որովհետև Հայաստանը վարվել է այնպես, ինչպես վարվել են աշխարհի մի շարք պետություններ, ինչպես վարվել են ՄԱԿ անդամ-երկրներ, գոնե Երուսաղեմի հարցում պաշտոնական Փարիզը, Լոնդոնը, Բեռլինը չեն կիսում պարոն Թրամփի կարծիքը»:Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ Հայաստանը պետք է ճկուն քաղաքականություն վարի, առաջնորդվի Հայաստանի շահով, «մի վնասիր» սկզբունքով: Նա ասաց, որ շատ երկրներ, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են, դեմ գնացին այս հարցում Թրամփին, մտահոգություն հայտնեցին:
tert.am
22:42
22:13
21:49
20:19
20:04
18:12
17:48
17:30
17:12
16:22
16:09
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27