2018թ. հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունը կստանձնի Բուլղարիան: Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ առաջիկա վեց ամսվա համար Բուլղարիայի կողմից կազմված գործունեության ծրագրում որևէ անդրադարձ չի կատարվում Թուրքիա եվրաինտեգրման գործընթացին:
Փոխարենը Բուլղարիան Եվրամիության ընդլայնման գործընթացում մեծ նշանակություն է տվել Արևմտյան Բալկաններին, և 2018թ. մայիսի 17-ին նախատեսված է այդ տարածաշրջանի վերաբերյալ հատուկ գագաթնաժողով անցկացնել Սոֆիայում:
«Hürriyet» -ի վերլուծաբան Գյուվեն Օզալփի խոսքով՝ Բուլղարիան բավարարվել է իր ծրագրում Թուրքիայի վերաբերյալ միայն հետևյալ ձևակերպմամբ. «ԵՄ նախագահության ընթացքում Բուլղարիան կջանա շարունակել Թուրքիայի հետ երկխոսությունն ու համագործակցությունը»: Մինչդեռ ընդլայնման գործընթացում առանցքային խնդիր է դարձել Արևմտյան Բալկաններ եվրաինտեգրման հարցը: «Ընդլայնման գործընթացում Արևմտյան Բալկաններն ու Թուրքիան միմյանցից տարանջատելու միտումը վերջին շրջանում շատ լավ նկատելի է նաև Բրյուսելի դիրքորոշման մեջ», - նկատում է Օզալփը:
Միևնույն ժամանակ՝ Բուլղարիան նաև իր աջակցությունն է հայտնել 2016թ. մարտի 18-ին Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ այդ համաձայնագրի տառին:
Միջանկյալ հիշեցնենք, որ ԵՄ անդամ-երկրների ղեկավարները և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 20162. մարտի 18-ին համաձայնագիր էին կնքել՝ պայմանավորվելով վերադարձնել Թուրքիայով Հունաստան ժամանած բոլոր անօրինական ներգաղթյալներին՝ Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի, 3 մլրդ եվրոյի և Թուրքիայից սիրիացի փախստականների ԵՄ-ում ընդունելու փոխարեն:
Հավելենք, որ Բուլղարիան կողմ է Անկարայի հետ լավ հարաբերությունների պահպանմանը, սակայն առանձնապես դրական չի տրամադրված Թուրքիայի եվրաինտեգրման հարցում: Այս երկիրը Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է համարում է ոչ միայն ԵՄ շրջանակներում և առաջարկում է դիտարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ասպեկտներ ևս:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը օրեր առաջ տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում Թուրքիայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն էր արել. «Եկեք վերջ տանք Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ երկերեսանիությանը: Ավելի լավ կլինի նստենք և Թուրքիայի ու ԵՄ-ի միջև հատուկ պայմանագիր ստորագրենք»:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44