Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Դոկտոր Կարեն Խանլարյանն ասել է.«Իրանում կրոնական փոքրամասնությունների վիճակի մասին մարդու իրավունքների զեկույցները վստահելի և հավաստի չեն»:
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի տեղեկատվական կայքին տված հարցազրույցում Դոկտոր Կարեն Խանլարյանը փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մասին մարդու իրավունքների հակաիրանական բանաձևի մասին ասել է. «Իրանում փոքրամասնությունները մասնակցում են քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ ընտրություններին, որոնք ժողովրդավարության ու մարդու իրավունքների կարևորագույն չափանիշներից են»:
Նշենք, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձև է ընդունել, որում նշվել է, որ այս երկրում չեն հարգվում փոքրամասնությունների իրավունքները:
Նշելով, որ Իրանի իսլամական հանրապետության Սահմանադրության մեջ ընդգծվել են փոքրամասնությունների իրավունքները, պատգամավոր Խանլարյանն ասել է.«Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում օգտագործված աղբյուրները սովորաբար պատկանում են ընդդիմադիր խմբերին, որոնք կողմնակալ և ոչ-հավաստի տեղեկություններ են տրամադրում»:
Իրանի իսլամական խորհրդարանի հայազգի պատգամավորը հավելել է.«Սահմանադրության 13-րդ և 15-րդ հոդվածների համաձայն՝ իրանահայությունը ճանաչված է, որպես կրոնական փոքրամասնություն և ազատորեն կարող է կատարել իր կրոնական, հասարակական ու մշակութային ծեսերը, ուսուցանել մայրենի լեզուն: Իրանահայերն Իսլամական խորհրդարանում ունեն երկու պատգամավոր և քաղաքական ազատ գործունեության իրավունք», նշել է պատգամավորը:
ParsToday
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03