Մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների ծառայություններից դիմաց սահմանվել է ամսական ֆիքսված` 8000 դրամ վարձավճար: Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց, որ թեև երեկ ավագանու նիստին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներն ամեն կերպ փորձում էին ներկայացնել, որ սա թանկացում չէ, բայց սա շատ կոնկրետ կպնում է հազարավոր քաղաքացիների գրպանին:
«Սոցիալական ներկայիս պայմաններում սա բարեփոխում չի կարելի անվանել, բացի այդ, վերջերս շատ են խոսում դպրոցների և հանրակրթարանների էլիտարիզացիայի մասին և սա ուղիղ հանգեցնելու է որոշ դպրոցների էլիտարիզացմանը»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ երեկ «Ելքը» դեմ է քվեարկել տուրքերի բարձրացմանը և կողմ՝ արտոնություններ տրամադրելուն: «Եթե ամփոփում ենք, ստացվում է սա իրոք թանկացում է և վերջին օրերին մանրամասն ուսումնասիրել եմ խնդիրը և փաստել եմ, որ թե՛ տնօրենների, թե՛ ծնողների կողմից այդ փոփոխությունը շատ բացասաբար է ընդունվել, որովհետև կան բազմաթիվ դպրոցներ, որտեղ վարձը կրկնակի է բարձրանալու, ոչ երևանաբնակների համար վարձը տեղ-տեղ բարձրանալու է մինչև 5 անգամ, և սա զգալի հարված է լինելու թե՛ դպրոցներին, թե՛ ծնողների գրպաններին»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության անդամը շարունակեց, որ այն ծնողները, որոնք ունեն մեկ և ավելի երեխա երաժշտական և արվեստի դպրոցներում, էլ ավելի են տուժելու: «Ուսումնասիրությունը նաև ցույց տվեց, որ սրա արդյունքում ծնողների մի մասը, հատկապես նրանք, ովքեր ունեն երկու և ավելի երեխա, նախապատվությունը կտան մասնավոր ուսուցիչներին և փաստացի այդ ոլորտում շրջանառվող գումարների մի մասը կգնա ստվեր»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով, կան ծնողներ, որոնք նախապատվություն են տալիս ծայրամասային դպրոցներին, որովհետև այնտեղ վարձերը ցածր էր, ի տարբերություն կենտրոնի և կենտրոնամերձ ավելի բարձր որակ ունեցող դպրոցների, և արդյունքում ծայրամասի դպրոցները ինչ-որ չափով կարողանում էին որակ ապահովել մեծ քանակությամբ աշակերտներ ներգրավելու հաշվին:
«Այսինքն՝ հիմա նաև գնալու է դպրոցների էլիտարիզացում, և կենտրոնում, եթե երաժշտական դպրոցների վարձավճարները նույնն է, ապա շատ ծնողներն, իհարկե, նախապատվությունը տալու են ոչ թե Նուբարաշենի, կամ Քանաքեռ-Զեյթունի դպրոցին, այլ նախապատվությունը տալու են կենտրոնի և բոլոր այն լավ դպրոցներին, որոնք լավ որակ են ապահովում:
Շատ կոնկրետ օրինակ կարող եմ բերել, եթե մեկ երեխա օրինակ գնում էր Նուբարաշենի դպրոց և գնալով երկու գործիքների պարապմունքների, դրա համար վճարում էր դիցուկ 5000 դրամ, և 1000 դրամ` մյուս գործիքի համար, ապա հիմա ստիպված է լինելու 7000 դրամ ավելի վճարել դրա համար, մի գործիքի համար 8000 դրամ և մյուս գործիքի համար 4000 դրամ»,-ասաց նա:
Իհարկե, ըստ ավագանու անդամի՝ որոշ դպրոցների դեպքում գումարի նվազեցում կա, որովհետև կային դպրոցներ, որտեղ 12 000 դրամ էր վճարվում: «Բայց այսուհետև նրանք կարողանալու են կոմպենսացնել քանակով, որովհետև օբյեկտիվորեն մեր քաղաքացիների մի մասն ինչ-ինչ պատճառներով իր նախապատվությունը կտա ավելի բարձր վարկանիշ ունեցող դպրոցին»,-ասաց նա:
Ի դեպ, ըստ Հարությունյանի՝ այս որոշումը հանգեցնելու է նրան, որ այն դպրոցները, որոնք տուժելու են սրա արդյունքում, ունենալու են աշխատուժի կրճատում: «Բնականաբար, եթե աշակերտների թիվը կրճատվեց, կրճատվելու է նաև ուսուցիչների թիվը, որովհետև դրա պահանջարկն է իջնելու»,-ասաց նա:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03