Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարի ժամանակ բաց քվեարկությամբ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
Ժուռնալիստների միության անդամներից մի քանիսն առաջադրեցին Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը, այդ թվում՝ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Առաջադրման կարգին ու համագումարի ձևաչափին դեմ էր լրագրող Հարություն Ծատրյանը, ով 3 տարի է՝ Միության անդամ է. «Եթե այսկերպ է, ուրեմն ես ինքնաառաջադրվում եմ»:
Ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով, այնուհետև ներկայացվեցին գրանցված թեկնածուները՝ Սաթիկ Սեյրանյանը և Հարություն Ծատրյանը:
Մարգարիտ Եսայանը ներկայացրեց Սաթիկ Սեյրանյանին: Նա ասաց, որ համագումարին մասնակցում է առաջին անգամ և այստեղ է եկել երկու պատճառով. «Առաջին պատճառն այն է, որ եկա շնորհակալություն հայտնելու Աստղիկ Գևորգյանին, նա երկար տարիներ ղեկավարել է կառույցը: Ես լուրջ վերապահում ունեմ Միության հանդեպ, բայց ձեռնպահ կմնամ շարունակել, թե ինչու ունեմ այդ վերապահումը:
Եկել եմ, որ պաշտպանեմ Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը, որովհետև Ժուռնալիստների միությունը նոր շնչի, թարմության կարիք ունի: Ես կարծում եմ, որ Սաթիկ Սեյրանյանն այդ մարդն է: Խնդրում եմ, որ պաշտպանեք Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը, և մենք այս կետից շարժվենք առաջ»:
Սաթիկ Սեյրանյանն իր ելույթում ասաց, որ պատկերն իր համար սպասելի էր. «Ցավոք, ինձ համար պարզ էր, որ այսպես է լինելու: Ասելիք շատ կա, ժուռնալիստիկան ամենադինամիկ, ամենաակտիվ ոլորտն է, և վիճակն այսպես չպետք է լիներ»:
Ինքնաառաջադրված թեկնածու Հարություն Ծատրյանն իրեն ներկայացնելիս ասաց, որ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ է, դասավանդում է ԵՊՀ-ում, աշխատում է Հանրային ռադիոյում:
«Երբևէ չեմ փորձել ղեկավարել մի կառույց, որի անդամներին չեմ ճանաչում: Ես կարծում եմ՝ Միությունը պետք է աշխատի, լրագրողներին ինտեգրի տարբեր դասընթացների և պաշտպանի լրագրողների իրավունքները»,-ասաց Ծատրյանը:
Անցկացվեց բաց քվեարկություն. Սաթիկ Սեյրանյանը ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ: Հարություն Ծատրյանին դեմ, կողմ կամ ձեռնպահ չէին քվեարկել:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01