ԱԺ խորհրդի երեկվա նիստում որոշ պատգամավորներ պահանջել են կտրուկ սահմանափակել ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների իրավունքները, և նույնիսկ սանկցիաներ կիրառել այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնց ներկայացուցիչ լրագրողն ԱԺ օրակարգից դուրս հարցերի վերաբերյալ նյութեր կհրապարակի:
Հարցի հետ կապված Tert.am-ը զրուցեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։ Նա շեշտեց, թե իր մասնագիտական գործունեության ընթացքում միշտ դեմ է եղել լրագրողի աշխատանքի խոչընդոտման ուղղված գործողություններին:
«Ե՛վ որպես մասնագիտությամբ լրագրող, և՛ որպես մարդ, ով երկար տարիներ աշխատել է լրատվական ծառայության ղեկավար, ինչպես նաև եղել եմ սահմանագծի հակառակ կողմում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հասարակայնության և տեղեկատվության վարչության պետ, և ցանկացած գործառույթներ իրականացնելիս իմ համար անընդունելի է եղել լրագրողի աշխատանքի խոչընդոտման հետ կապված ցանկացած նախաձեռնություն: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում և պետք է ստեղծվեն պայմաններ լրագրողի աշխատանքի նպաստելու համար: Որպես ԱԺ պատգամավոր էլ սա է իմ դիրքորոշումը»,- ասաց նա:
Միաժամանակ, Իվետա Տոնոյանը գտնում է, որ կան նորմեր՝ կապված էթիկայի և մասնագիտական այլ հարցերի հետ, որոնց պետք է հետևի նաև լրագրողը: Նրա կարծիքով՝ լրագրողի ոչ բարեխիղճ մոտեցման դեպքում կարելի է, որ ԱԺ-ն առանձին դեպքի հետ կապված քննարկում ունենա, սակայն անթույլատրելի է համարում այն բոլորի վրա տարածելը:
«Ցանկացած առանձին դեպքի մասով կարելի է ունենալ առանձին քննարկում և առանձին դիրքորոշում, եթե լինի նման ոտնահարում լրատվամիջոցների կողմից, բայց ընդհանրական սահմանափակումներ դնել լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ, անթույլատրելի է: Եթե խորհուրդը քննարկել է այն, որ որոշումը տարածվի բոլորի վրա, ապա անընդունելի է»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը:
Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե պատգամավորի կողմից լրագրողների աշխատանքի սահմանափակման առաջարկ է հնչել, որովհետև լրագրողները հետևում են նրանց աշխատանքին և բացի օրակարգային հարցերից նաև այլ խնդիրներ են նկատում, պատգամավորն արձագանքեց. «Տարբեր մասնավոր դեպքերի հետ կապված քննարկումների չեմ ցանկանա անդրադառնալ, քանի որ յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում իր գործունեության և ակտիվության բովանդակային մասը: Յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ եթե ինքը գտնվում է խորհրդարանում, ապա և՛ բովանդակային առումով, և ՛ գործելաոճի առումով պետք է համապատասխանի սահմանված չափորոշիչներին: Կարծում եմ, եթե մարդ խորհրդարանական գործունեության բովանդակային առումով ներկայանալի է, ապա որևէ մտավախություն չպետք է ունենա լրագրողի գործունեության առումով»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01