Այսօր Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Տարվա նախագիծ եվ կառույց-2017» մրցույթ-ցուցահանդեսի արդյունքների ամփոփումը, տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:
2004 թվականից կազմակերպվող մրցույթ-ցուցահանդեսը ներառում է ոչ միայն Երևանը, այլև ողջ հանրապետությունն ու Արցախը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին, հորդորելով հաջորդ տարիներին ավելի ակտիվ մասնակցել, քանի որ նաև այս օրինակ մրցույթների շնորհիվ է, որ բացահայտվում են երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետները:
Այս տարի մրցույթին ներկայացվել էր 15 աշխատանք, որոնցից 6-ը տարբեր անվանակարգերում հանձնաժողովի կողմից հաղթող են ճանաչվել:
Դիպլոմներ ու դրամական պարգևներ են շնորվել
ՃՇՀԱՀ նախագծային խմբին (ճարտարապետներ Կարեն Ռաշիդյանցին, Խաչատուր Թադևոսյանին, Ավետիս Խաչատրյանին, Կարեն Մկրտչյանին «Լանդշաֆտային ճարտարապետություն» անվանակարգում: Ճարտարապետներ Արտավազդ Նազարեթյանին և Արամ Սահակյանին՝ «Ճարտարապետական իրականացված կառույց» անվանակարգում:
Ճարտարապետ Լիլիթ Տեր – Մինասյանին՝ «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում», «Այր Դիզայն» ՍՊԸ-ին (գլխ. Ճարտարապետ՝ Արթուր Բաղդասարյանին) «Ճարտարապետական նախագիծ», «A&L Architects» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արամ Շահոյանին) «Ճարտարապետական նախագիծ» անվանակարգերում:
«Ինտերիերի դիզայն» անվանակարգում մրցանակ չի տրվել:
«Տպագիր հրատարակություն ճարտարապետության բնագավառում» անվանակարգում I կարգի դիպլոմի արժանացած ճարտարապետ Աշոտ Գրիգորյանին է շնորհվել մրցույթի Գլխավոր մրցանակը՝ քանդակագործ Սամվել Ղազարյանի հեղինակած «Ջահակիր հրեշտակը» ստեղծագործությունը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01