Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Շենգավիթ վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, շուրջ 30 երաժշտական, գեղարվեստական, կիրառական ու սպորտային խմբակ ունեցող մշակութային օջախը հիմնադրման օրվանից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել:
Այսօր շուրջ 800 սաների կրթության ու դաստիարակության համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի մշակութային օջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար` կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից: Ծանոթանալով կատարված աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ նախանշված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում, և այն խնդիրները, որոնք առաջադրվել են բնակիչների կողմից, հետզհետե կստանան լուծումներ:
«Համաչափ զարգացման համատեքստում մեր կողմից խնդիր է դրված հարմարավետ պայմաններ ապահովել բոլոր վարչական շրջաններում: Անելիքներ, իհարկե, դեռ կան և մենք հետևողականորեն շարունակելու ենք բոլոր ոլորտներում մեր ծրագրային աշխատանքները՝ օր առաջ մեր համաքաղաքացիների համար ավելի բարեկարգ և հարմարավետ միջավայր ապահովելու ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01