Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի արևելքում սպասվելիք ռեկորդային ցուրտ գիշերվա մասին լուրերի ֆոնին ծաղրել է գլոբալ տաքացման երևույթը: Յոթանասունմեկամյա ղեկավարը համապատասխան գրառում է արել Twitter-ում:
«ԱՄՆ-ի արևելքում կարող է գրանցվել պատմության մեջ ամենացուրտ նախաամանորյա գիշերը: Հավանաբար, մենք կարող ենք մի քիչ օգտվել այն հին ու բարի գլոբալ տաքացումից, որից պաշտպանվելու համար մեր երկիրը, բայց ոչ մյուս պետությունները, պատրաստվում էր տրիլիոնավոր դոլարներ վճարել»,-գրել է նա:
Բացի այդ, նախագահը խորհուրդ է տվել ամերիկացիներին ավելի տաք հագնվել:
Հիշեցնենք, որ Թրամփն ընթացիկ տարվա հունիսին հայտարարել էր Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին:
Ամերիկացի առաջնորդն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն կարող է 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015-ի դեկտեմբերի 12-ին: Դրա 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները համաձայնագրից դուրս եկած միակ զարգացած պետությունն է:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44