Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երեխաները ամանորյա հանդես էին պատրաստել առաջին տիկնոջ համար: Նրանք երգել են, պարել, ապա ամանորյա ցանկություն պահելով՝ խաղալիքներ են կախել տոնական եղևնու վրա:
10 տարեկան Արփինեն երազում է, որ հիվանդանոցի տխուր ու երկար օրերը Ամանորի նման ուրախ անցնեն: Հենց այդ ցանկությունը պահելով փոքրիկ Արփինեն կախեց խաղալիքը տոնածառի վրա:
Ռիտա Սարգսյանն Արփինեի ամենալավ բարեկամներից է, ով միշտ կատարում է փոքրիկի ցանկությունները: Արփինեն երազում էր երկու հարկանի մահճակալի մասին, ինչը և սիրով նվեր է ստացել առաջին տիկնոջից:
«Արփուշիկը կենտրոնի ամենածանր հիվանդն էր: Նրա բախտը բերեց, որ Հայաստան եկավ Ռուսաստանի առողջապահության նախարարը, ով իմ լավ բարեկամն էր և քանի որ արյունաբանական կենտրոնը դեռևս վերանորոգման փուլում էր, ես նրան խնդրեցի. կգա մի օր մենք էլ կկարողանանք Ռուսաստանի փոքրիկ քաղաքացու կյանք փրկել, բայց այսօր մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը, նա լսեց և ասաց, որ պատրաստ է և Արփուշիկին հրավիրեցին Մոսկվա»,- պատմել է Ռիտա Սարգսյանը:
Արփինեն երկու ծանր վիրահատություն տանելուց հետո արդեն առողջացման փուլում է:
Արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար անակնկալ էին պատրաստել նաև Չեխովի անվան համար 55 դպրոցի աշակերտները: Դեկտեմբերի 1-ից սկսած՝ նրանք դրամահավաք էին կազմակերպել, որի արդյունքում հավաքված 2 միլիոն դրամը կուղղվի երեխաների առողջացմանը: Չեխովի անվան դպրոցի աշակերտները նաև արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների համար նկարներ էին պատրաստել, ինչպես նաև անանուն նամակներ գրել` մաղթելով նրանց առողջություն:
Տոնական հանդեսի վերջում արյունաբանական կենտրոնի երեխաներին անակնկալ են մատուցել նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը` ովքեր կարդացել էին երեխաների գրած նամակները: Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաներին են հանձնել իրենց երազած նվերները:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03