Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է հատկապես մարզերում, որտեղ իրականացված յուրաքանչյուր ներդրումային ծրագիր ողջունվում է եւ արժանանում պետության կողմից բարձր գնահատականի: 2017թ. կարեւոր իրադարձություններից է «Դիլիջան» գարեջրի գործարանի բացումը ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզում: Գործարանի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով բարձր գնահատեց կատարված աշխատանքը:

«Գործարանը հիմնելու իմ հիմնական նպատակը սահմանամերձ մարզում աշխատատեղերի ստեղծումն էր: Ես «Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատերն եմ, և ինձ համար այնքան էլ նպատակահարմար չէր գարեջրի նոր գործարան հիմնելը, բայց կարևորելով մարզում աշխատատեղերի ստեղծման և այդ պիսով տեղի բնակչությանը օգտակար լինելու իմ ցանկությունը, ես նախաձեռնեցի գործարանի կառուցումը, որտեղ այժմ աշխատում է 90 մարդ, սակայն ամառվա ամիսներին նրանց թիվը կհասնի 120-ի»,- նշեց «Դիլիջան» գարեջրի գործարանի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: «Դիլիջան» գարեջրի գործարանի կառուցումը սկսվել է 2013թ. ապրիլից և ավարտվել 2017թ. սեպտեմ բերին: Աշխատանքներն իրականացվել են «Հ. և Տ. Հակոբյաններ» ընկերության կողմից, որն ունի շինարարական աշխատանքներ իրականացնելու հատուկ թույլտվություն: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2.5 մլրդ. դրամ, որից մոտ 1 մլրդ.-ը ծախսվել է շենք-շինությունների կառուցման, իսկ 1.5 մլրդ-ը մեքենա-սարքավորումների ձեռքբերման համար: Գործարանը կառուցվել է ինչպես սեփական (60%), այնպես էլ ներգրավված` վարկային միջոցների (40%) հաշվին: Այն համալրված է գերմանական և չեխական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով, ինչպես նաև որակի վերահսկման լաբորատորիայով:
«Դիլիջան» գարեջրի գործարանը սկսել է արտադրանք տալ այս տարվա օգոստոսի 15-ից և մինչ այժմ թողարկվել է 430 հազար շիշ գարեջուր, որի ընդհանուր արժեքը կազմել է 130մլն.դրամ: Գործարանի արտադրական հզորությունը տարեկան 10 մլն.լիտր է:

«Դիլիջան» գարեջուրը ներկայումս թողարկվում է 1.33լ. և 0.45լ. ապակե շշերով: Առաջիկայում նախատեսվում է այն արտադրել նաև 1.0լ. պլաստմասե տարայով, ինչպես նաև 30 լ. տակառներով: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, քանի որ դրա որակական և համային բարձր հատկանիշները միանգամայն համապատասխանում են միջազգային ստանդարտներին և դարձնում այն մրցունակ: Նախատեսվող արտահանման ծավալների մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, իսկ ԱՄՆ-ին և Վրաստանին` 10-ական տոկոս: Առաջիկա ծրագրերում կարևոր տեղ է տրվում նաև Իրանի Իսլամական Հանրապետություն` ոչ ալկոհոլային գարեջրի արտահանմանը: Գործարանը ընթացիկ գործունեության հետ մեկտեղ` նաև հեռանկարային ծրագրեր ունի: Նախատեսվում է պահանջարկի զգալի աճի դեպքում կրկնակի ավելացնել արտադրական հզորությունները: Գործարանը որոշակի օժանդակություն է ստացել ՀՀ կառավարությունից: Արտադրական կարիքների հա մար արտերկրից ձեռքբերված սարքավորումների մի մասի համար ԱԱՀ-ի վճարումը հետաձգվել է երեք տարով:
Նյութը` Սուսաննա Թամազյանի
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01