Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հասան Ռոուհանիի հետ և աջակցություն հայտնել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի գնահատման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Daily Sabah պարբերականը՝ հղում անելով վարչակազմի աղբյուրին:
Էրդողանն ասել է, որ ինքը համաձայն է Ռոուհանիի հայտարարության հետ, որում Իրանի նախագահն ընդունել է քաղաքացիների՝ իրենց բողոքն արտահայտելու իրավունքը՝ կոչ անելով ակցիաների մասնակիցներին չխախտել օրենքներն այդ ընթացքում:
Դրանից բացի, Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ կայունությունն ու հանգստությունն Իրանում կարևոր են Անկարայի համար:
Ռոուհանին իր հերթին շնորհակալություն է հայտնել Էրդողանին աջակցության համար և հույս հայտնել, որ բողոքի ցույցերը կավարտվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում:
Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Մինչդեռ Իրանի պետական հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերի հետևանքով մահացել է 20 մարդ:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, շաբաթ օրվանից Թեհրանում անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 450 մարդ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը, հայտնել է, որ այս մերձարևելյան պետությունում եկել է փոփոխությունների ժամանակը:
Իրանում անցկացվող բողոքի ցույցերի ֆոնին երկրի խորհրդարանը կարող է չեղարկելէլեկտրաէներգիայի և ջրի գների բարձրացումը. այս հարցը խորհրդարանականները կքննարկեն առաջիկա օրերին:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44