ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ, քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, «նախնական տվյալներով՝ 2018 թվականի հունվարի 02-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Վազ 21093» մակնիշի և «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Վազ 21093» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բռնկվել։
Նշված ավտոմեքենայի մեջ գտնվող ՝ Լոռու մարզի բնակիչներ՝ 1981թ. ծնված Արտավազդ Մանուկյանը և 1997 թ. ծնված Հայկ Պողոսյանը, տեղում մահացել են։ «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի վարորդը և ուղևորները՝ 6 անձ, որոնց թվում՝ երկու երեխա՝ ծնված 2011 և 2016 թթ., մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Դեպքի առթիվ 2018 հունվարի 02-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննության ընթացքում Արտավազդ Մանուկյանը և Հայկ Պողոսյանը ճանաչվել են տուժող, կատարվել են ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու համար»։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01