Հունվարի 7-ին Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար «Ոսկե գլոբուս-2018» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը:
Ինչպես նշում է Thee Guardian-ը, 2017թ. լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը, որը պատմում է ոստիկանությունից իր դստեր մահվան դեպքի հետաքննությունը պահանջող մոր մասին:
Լավագույն դրամադիկ դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը («Ամենամութ ժամը»)։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:
«Լավագույն սցենար» անվանակարգում կրկին «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը:
«Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում հաղթել է Նիկոլ Քիդմանը, որի մրցակիցներն էին Ռիզ Ուիզերսփունը, Ջեսիքա Լանժը, Սյուզան Սարանդոնն ու Ջեսիքա Բիլը:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Սեմ Ռոքվելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջենին («Ես, Տոնյան»):
«Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Տիկին Թռչուն»-ը, որի գլխավոր դերակատար Սիրշա Ռոնանը մրցանակի է արժանացել «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում: «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Ջեյմս Ֆրանկոն («Սարսափելի արարիչը»):
Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Ոչ մի տեղից»-ը:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Կոկո»-ն:
18:02
17:43
17:39
17:38
17:21
17:02
16:52
16:34
16:16
15:56
15:40
15:30
15:19
15:04
14:44
14:14
13:52
13:33
13:06
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46