Թուրքական իշխանամետ «Սաբահ» պարբերականի գլխավոր սյունակագիրներից Մեհմեդ Բարլասը մեղադրել է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Սիրիայի ընդդիմադիրներին զենք ուղարկելու որոշումների պատասխանատուն լինելու համար:
Բարլասը նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի ընդդիմադիրներին զենք ուղարկելը մեծ սխալ էր, և դրանով Թուրքիան փաստացի աջակցել է Սիրիայում ահաբեկչության տարածմանը:
«Դրա գլխավոր պատասխանատուն եթե Դավութօղլուն չէ, ապա ո՞վ է», - գրել է սյունակագիրը:
Դրան ի պատասխան Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայից Սիրիա զենք ուղարկելու որոշումներից ոչ մեկը նա ինքնուրույն չի կայացրել, և դրանք իր անձնական որոշումները չեն եղել:
«Դրանք պետական որոշումներ էին», - ասել է Դավութօղլուն՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ նման որոշում իշխանություններն իսկապես տվել են:
Նշենք, որ նույն թեմայով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզ պաշտոնական այցի ընթացքում վեճի է բռնվել ֆրանսիացի լրագրողի հետ, որը նրան հիշեցրել է Թուրքիայի ազգային հետախուզական կոմիտեին պատկանող ու դեպի Սիրիա ուղևորվող բեռնատարներում մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման մասին:
Էրդողանը մեղադրել է լրագրողին սուբյեկտիվ վարք դրսևորելու համար ու պնդել, որ նա իր վրա կրում է Թուրքիայի թշնամիների ազդեցությունը:
«Դուք գյուլենականների լեզվով եք խոսում: Այդ ամենն իրականացնողները հիմա բանտում են: Իսկ ինչո՞ւ չեք հարցնում ԱՄՆ-ի կողմից Սիրիա ուղարկվող զենքերի մասին, դա էլ ուսումնասիրիր, չէ՞ որ լրագրող ես », - ասել էր Էրդողանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականին թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը Միջազգային ճանապարհային փոխադրումների մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին: Այդ ժամանակ լուրը հերքած նախագահ Էրդողանը սպառնացել էր թերթին և հայտարարել, թե «այդ լուրը հրապարակողը պատասխան կտա»:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44