Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ-ում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի, իրանական ծագմամբ խոշոր գործարար Ռըզա Սարաֆին, որի դեմ բացված դատական գործի շրջանակում շոշափվել են նաև Թուրքիայի իշխանական շրջանակներում փողերի լվացման մի շարք փաստեր, հայտնում է Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
Փայլանը հայտարարել է, որ նման դատավարության անցկացումը մեծ ամոթ է Թուրքիայի համար, և եթե դատարանի որոշմամբ Թուրքիան տույժերի ենթարկվի՝ դրանք պետք է վճարի իշխանությունը, ոչ թե հասարակ ժողովուրդը:
«Թուրքիայի իշխանությունների հետ կապված լուրջ մեղադրանքներ կան, ու չնայած այդ ամենին՝ այստեղ փորձում են կոծկել այդ դատավարության մանրամասները, սա մեծ ամոթ է Թուրքիայի համար», - ասել է Փայլանը:
Ըստ նրա՝ թուրքական հասարակության բոլոր շերտերը պետք է առավել համարձակ խոսեն այս իրադարձությունների մասին և հնարավորություն չտան իշխանություններին մոռացնելու փողերի լվացման մասին աղմկահարույց սկանդալը:
Նշենք, որ հայտնի գործարարն ԱՄՆ-ում մեղադրվում է ամերիկյան պատժամիջոցներն արհամարհելով Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձերի, ինչպես նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Նրա հետ միասին նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին:
Սարաֆն առաջին իսկ դատական լսման ընթացքում հայտնել էր, որ իրենք Թուրքիայից Իրան են արտահանել ոսկի և սննդամթերք՝ հաճախ որպես միջանցիկ տարածք օգտագործելով Դուբայի շուկան: Նախօրեին կայացած երկրորդ դատական նիստի ժամանակ Սարաֆը հայտարարել է, որ Իրանի հետ կապված բոլոր գործարքների մասին հրամաններն ինքը ստացել է անձամբ Էրդողանից, որն այդ ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը:
11:00
10:42
10:29
10:04
09:46
09:22
09:03
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55