Վրաստանի գլխավոր դատախազությունը հուսով է, որ երկրում բոլոր մեղադրյալները դատարանի առաջ կկանգնեն հայրենիքում, սակայն նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը կախված է բացառապես ուկրաինական իշխանությունների որոշումից: Այդ մասին ասել է գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Գոգաձեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վրաստանի գլխավոր դատախազությունը կանի ամեն ինչ, որպեսզի ամեն մարդ, ով Վրաստանում հանցագործություն է կատարել, կանգնի վրացական արդարադատության առաջ: Մենք կոնկրետ հարաբերություններ ունենք Ուկրաինայի համապատասխան իրավասու մարմինների հետ, և Սաակաշվիլիին հայրենիք արտահանձնելու մասին դիմումն արդեն ուղարկվել է»,- հայտարարել է Գոգաձեն:
Նրա խոսքով՝ «այժմ արդեն Ուկրաինայի համապատասխան մարմինները պետք է որոշեն՝ Սաակաշվիլիին արտահանձնել Վրաստան, թե ոչ»:
«Մենք հույս ունենք, որ բոլոր մեղադրյալներն անպայման կկանգնեն վրացական դատարանի առաջ»,- հավելել է Գոգաձեն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:
Սաակաշվիլին, մասնավորապես, մեղավոր է ճանաչվել իր պաշտոնական դիրքի չարաշահման համար 2009 թվականին բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու ժամանակ:
11:15
11:00
10:42
10:29
10:04
09:46
09:22
09:03
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55