Թուրքիայի խորհրդարանը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պատրաստվում է զբաղվել Եվրամիության անդամ երկրներում իսլամատյացության հետ կապված իրավիճակի ուսումնասիրմամբ, այս մասին տեղեկացնում է timeturk.com կայքը:
Նախատեսվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ կանցկացնի Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում և Գերմանիայում: Թուրքական խորհրդարանի անդամների կարծիքով՝ ԵՄ անդամ հենց այս չորս երկրներում են գրանցվում իսլամաֆոբիայի առավել սուր ու զանգվածային դրսևորումները:
Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովի նախագահ Օմար Սերդարը նկատել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Եվրոպայում հարձակման է ենթարկվել 200-ից ավելի մզկիթ, որոշ մզկիթներ էլ առանց լուրջ պատճառի փակվել են:
Թուրք պաշտոնյան նաև նկատել է, որ Ավստրիայում 2018 թվականին ծնված առաջին երեխան ազգությամբ թուրք է եղել, նրա լուսանկարը համացանցում տարածվելուն պես երեխան դարձել է ազգայնականների ու ռասիստների թիրախ: Համացանցի օգտատերերը, մասնավորապես, երեխայի լուսանկարի տակ գրել են «Ծնվեց հերթական ահաբեկիչը», «Իսկ ինչո՞ւ գլխաշոր չի կրում», «Օհ, նա իսկապես վիեննացի՞ է» և նմանօրինակ այլ մեկնաբանություններ:
Նշվում է, որ տվյալ հանձնաժողովի գործունեության հետ կապված նշված չորս եվրոպական երկրներից համապատասխան թույլտվություններ դեռ չեն ստացվել:
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55