Վստահեցնում եմ, որ Եվրամիությունն ընդհանրապես վիզաների ազատականացման մեխանիկական կամ ձևական մոտեցում չունի, դա իր համար կարևոր գործիքներից մեկն է, որի հիման վրա կամ որով ձևավորում է իր հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ նման թեմայով բանակցություններ է վարում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վիզաների ազատականացման շուրջ բանակցություններին: 
«Վիզաների շուրջ բանակցությունները մշտապես են եղել, դեռևս նախորդ տարիների ընթացքում չեն դադարել այդ ուղղությամբ բանակցությունները, փորձում են այդ համաձայնագրի ստորագրումից հետո կարծես թե նոր շունչ տալ, նոր, հրապուրիչ ինչ-որ խաղալիքով»,- ասել է Արթուր Սաքունցը:  
Նրա խոսքով՝ Եվրամիության հետ ՀՀ-ի ընդլայնված համագործակցության պայմանագիր ասվածը որևէ կերպ չի տեղավորվում ոչ միայն գործողությունների, այլ այն կարգավիճակի հետ, որում գտնվում է Հայաստանն իշխանության քաղաքականության շնորհիվ:
«Պետք է հիշեցնեմ, որ 2013թ. սեպտեմբերի 3-ից առաջ այն ժամանակվա թե՛ երկրի վարչապետը, թե՛ արտգործնախարարները, տեղակալները և այլն ասում էին, որ միանշանակ է Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է, և հոպ, սեպտեմբերի 3-ին հայտարարվեց, որ չէ, մենք Մաքսային միության, այնուհետև Տնտեսական միության մեջ ենք»: 
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ այն, ինչ Ուկրաինան ու Վրաստանն ունեցան տարածքային կորստի հաշվին, Հայաստանն ունեցավ առանց կորստի, Արթուր Սաքունցը պատասխանել է. «2013թ. սեպտեմբերի 3-ին որևէ տարածքային կորուստ Ուկրաինան չուներ: Եկեք չխառնենք երևույթները: Հետին թվով ինչ-որ արդարացումներ գտնել որոշումների համար, որոնք իրապես որևէ հիմնավորում չունեն, դա արդեն այլ օպերա է, այլ ժանրից է: Այնպես որ, 2013թ. սեպտեմբերի 3-ը և 2014թ. մարտն իրար հետ չխառնենք, լա՞վ: Ավելին՝ որևէ տրամաբանություն չկա ընդգրկվել մի միության մեջ, գտնվել մի Միության մեջ, որի անդամ պետությունների հետ դու սահման չունես, չկա այդպիսի բան: Չեք կարող բերել այդպիսի տնտեսական բնույթի միասնական մեկ կառույցի օրինակ, որ որպես անդամ պետություն ընդգրկի այնպիսի երկրներ, որոնք իրար հետ որևէ սահման չունեն կամ գոնե ծովային ընդհանրություն չունեն»: 
Արթուր Սաքունցի ձևակերպմամբ՝ մտահոգությունը, որ Եվրամիության հետ համագործակցությունը, ստորագրված համաձայնագիրն արդյոք հնարավո՞ր է իրականացնել, նույնպես արդեն կասկածելի է, ինչպես նաև խնդիրների տրամաբանական մոտեցումը, որոնք պետք է լուծվեն այդ համաձայնագրի շրջանակում:
«Զոռով հո չե՞նք կապելու մի բան, երկու իրար չկապվող երևույթներ չեն կարող կապվել, և սա նույնպես վերաբերում է Մաքսային տնտեսական միության անդամակցությանը: Այո, մենք կարծում ենք, որ Հայաստանում փոփոխությունների իրականացման, ժողովրդավարացման, մարդու իրավունքների բնագավառում փոփոխություններ կատարելու տեսակետից որպես լավ գործընկեր, անհրաժեշտ գործընկեր Եվրամիությունն է, որ լավագույնս է իրականացրել այդ ամեն ինչը:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45