Համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա իր ուրույն տեղը հաստատել ցանկացող Հայաստանում այս տարի ևս կանցկացվեն մի շարք փառատոններ, որոնք ուղղված են յուրաքանչյուր բնակավայրին բնորոշ ավանդույթների, տոների ու ուտեստների հանրահռչակմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Սմիթսոնյան ինստիտուտի հրապարակած Հայաստանի փառատոնների և միջոցառումների օրացույցը: Տարվա ընթացքում Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կանցկացվեն 30-ից ավելի փառատոնները: Շարքը կբացվի Ջերմուկում փետրվարի 17-18-ին անցկացվելիք ձնարվեստի Ձնեմարդուկ փառատոնով: Ապրիլի 30-ին Կասկադ համալիրում կնշվի Ջազի միջազգային օրը, մայիսի 4-5-ին Երևանում` Սարյան փողոցում, կհոսեն գինին և ուրախ տրամադրությունը` հրավիրելով բոլորին Երևանի գինու օրերին:
Մայիսի 20-ին Հնաբերդում Տոլմայի փառատոնին հայ խոհարարները կմրցեն ամենահամեղ տոլման պատրաստելու մրցույթում` գուրմաններին հրավիրելով ուրախ տոնախմբության: Հունիսի 9-ին Խոտ համայնքում կկատարվի ավանդական դարձած Ոչխարի խուզման փառատոնը: Հունիսի 9-10-ին Գյումրիում կանցկացվի Հարթակ փորձի փոխանակման փառատոնը: Հունիսի 10-ին Երևանի Թումանյանի այգում տեղի կունենա Համով-հոտով տոնածիսական ուտեստների փառատոնը, նույն օրը նաև Սայլակների շքերթ կանցկացվի մայրաքաղաքում:
Հունիսի 16-17-ին Վայոց ձորի Արտավան համայնքում Էկոտուրիզմի փառատոնը կխոստանա երկու հետաքրքիր օր աստղազարդ երկնքի տակ: Հունիսի 29-հուլիսի 1-ը Ծաղկաձորում, իսկ հուլիսի 20-22-ին Սևանում կանցկացվի Հուսո առագաստ փառատոնը: Հունիսի 30-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կանցկացվի ամենականաչ միջոցառումը` ՀայԲույս փառատոնը: Հուլիսի 7-ին Քարահունջում կանցկացվի Սյունիքի բարիքների փառատոնը:
Հուլիսի 8-ին Հանրապետության հրապարակը կվերածվի համընդհանուր ջրամարտի բեմահարթակի. կտոնվի Վարդավառը: Հուլիսի 14-ին Կարապի լճում կանցկացվի Ձմերուկի փառատոնը: Հուլիսին Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում նախատեսվում է նաև Ազնվամորու փառատոն անցկացնել: Օգոստոսի 4-ին Հյուսիսային պողոտայում կներկայացվեն հայկական տարազները, տեղի կունենա Երևան ՏԱՐԱԶֆեստ միջոցառումը:
Օգոստոսի 11-ին Սևան քաղաքում տեղի կունենա Սևան երաժշտական փառատոնը, օգոստոսի 13-ին` Բերդում Մեղրի ու հատապտուղների փառատոնը: Օգոստոսի 18-19-ին գարեջրասերները կարող են մասնակցել Երևանի գարեջրի փառատոնին: Օգոստոսի 18-19-ին Ախթալայում կանցկացվի ավանդական դարձած Խորովածի փառատոնը: Օգոստոսի 25-26-ին Զորական համայնքում 1000 տարվա գյուղամեջ միջոցառումը բոլորին կհրավիրի չնաշխարհիկ Տավուշ, իսկ սեպտեմբերի 2-ին Աշտարակում կմիաձուլվեն գինին ու մշակույթը: Սեպտեմբերի 8-ին Դիլիջանում կանցկացվի Մշակութային վերածնունդ փառատոնը, սեպտեմբերի 8-12-ին Բյուրականում, Գյումրիում, Աշտարակում և Երևանում` Հայաստանի խաղաղության խաչմերուկում փառատոնը: Սեպտեմբերի 15-ին Երևանի Անգլիական այգում Գյուղական կյանքի և ավանդույթների հանրահռչակման միջոցառում տեղի կունենա, սեպտեմբերի 22-ին Խաչիկ գյուղում կպատրաստեն ամենամեծ գաթան. կանցկացվի ավանդական Գաթայի փառատոնը: Սեպտեմբերի 28-29-ին Կարապի լճում փառատոն կանցկացվի թեյի և սուրճի սիրահարների համար, սեպտեմբերի 29-30-ին Էրեբունի-Երևան տոնախմբությունը կազդարարի Երևանի 2800 ամյակը:
Սեպտեմբերի 29-ին Սարուխանում կարտոֆիլի բերքահավաքը կուղեկցվի Մեծ փուռ փառատոնով: Հոկտեմբերի 6-ին գինու սիրահարները կարող են մասնակցել Արենի գինու փառատոնին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01