Իսրայելի կառավարության ռազմա–քաղաքական կաբինետի նիստին, հունվարի 8-ի առավոտյան, քննարկվել է հյուսիսային սահմանում իրավիճակն ու Սիրիայում ռազմական բազաներ ստեղծելու իրանական փորձերի հարցը։
Բանավեճից պարզ է դարձել, որ Բաշար Ասադը, ամենայն հավանականությամբ, չի տրվում իրանական ճնշումներին և հրաժարվում է Սիրիայում մշտական ռազմական բազաներ ստեղծել։ Ասադը հրաժարվում է թույլ տալ իրանցիներին ՌԾՈւ, նավատորմի կամ ցամաքային բազաներ կառուցել։
Մի որոշ ժամանակ առաջ Դամասկոս էր ժամանել իրանական գլխավոր շտաբի հրամանատար Մուհամեդ Բաքրին և Ասադին առաջարկել էր Սիրիայում ստեղծել իրանական ռազմա–արդյունաբերական համալիր, որը կներառեր ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների կառուցումն ու իրանական բազաների տեղակայումը։
Նախարարները նիստի ընթացքում եկան այն եզրակացության, «որ Ասադը, ամենայն հավանականությամբ հրաժարվել է այս առաջարկից՝ վախենալով Իսրայելի հարձակումներից»։
Այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելը պատրաստ է գործել Սիրիայում իրանական ռազմաբազայի հայտնվելու «հենց հաջորդ օրը», Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը պատասխանել է. «մենք պատրաստ ենք ոչ թե վաղը, այլ երեկ։ Մենք չենք համաձայնի այն բանի հետ, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը օգտագործվի Իրանի կողմից՝ այդ երկիրը Իսրայելի դեմ պատերազմի պլացդարմ վերածելու համար»։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03