«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցված Սարբծննդյան պատարագն ու ջրօրհնեքի արարողությանը, ավելի ճիշտ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ խաչքավոր լինելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:
Բավական շատ է խոսվում բանակը կրոնի հետ չկապելու մասին: Ու քանի որ հայ հանրությունը խիստ տարակուսած է, թե ինչու հատկապես Վիգեն Սարգսյանը, ներկայացնում ենք մինչ Վիգեն Սարգսյանը խաչքավոր լինելու պատվին արժանացած անձանց ցանկը (հասանելի է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում), սկսած 2004 թվականից.
2004թ. – ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2005թ. – Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյան
2006թ. – Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար Գառնիկ Հովսեփյան
2007թ. – կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան
2008թ. – Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար Հրաչ Թուֆայան
2009թ. – Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյան
2010թ. – ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
2011թ. – Հայաստանի շինարարների միության նախագահ, «Հորիզոն 95» ՍՊԸ տնօրեն, Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար Գագիկ Գալստյան
2012թ. – Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջի
2013թ. – ակադեմիկոս Սեն Արևշատյան
2014թ. – Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար Հայկ Մաղաքելյան
2015թ. – ազգային բարերար Սամվել Կարապետյան
2016թ. – ԼՂՀ ՊԲ գնդապետ Զալալ Հարությունյան
2017թ. – ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան:
Ավանդույթ է, որ Ջրօրհնեքի ժամանակ եկեղեցիները խաչքավոր են ունենում, որը սովորաբար լինում է ազդեցիկ և հարգված մարդ, որը հնում ամբողջ տարին իր վրա էր վերցնում տվյալ եկեղեցու մեկ տարվա ողջ ծախսը: Թե որքանով է այդ ավանդույթը պահվում Մայր Աթոռում ծախսերը հոգալու մասով, դժվար է ասել, քանի որ, որպես կանոն, մանրամասն ֆինանսական հաշվետվություն Մայր Աթոռն արդեն քսան տարի է չի հրապարակում, չնայած ըստ խաչքավորների ցուցակի, դժվար է նաև ենթադրելը, թե ի՞նչ սկզբունքով են նրանք ընտրվում, կոմպոզիտորից մինչև բարերար, ակադեմիկոսից մինչև գնդապետ, նախարար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
18:19
18:02
17:45
17:33
17:15
16:56
16:44
16:33
16:16
15:53
15:36
15:18
15:03
14:45
14:22
14:05
13:45
13:25
13:11
12:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56