Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը 2017թ. Հայաստանի ձեռքբերումներից է համարում Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհի շինարարության ավարտը։
«Այդ ճանապարհի կառուցումն ունի ռազմավարական, տնտեսական, ռազմական և քաղաքական նշանակություն։ Դա շատ կարևոր իրադարձություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Երկրորդ կարևոր իրադարձությունը, ըստ նրա՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հիմնադրման գործընթացն է.
«Այդ գործընթացը դեռ չի ավարտվել և որոշ ժամանակ էլ դեռ կտևի, բայց հասկանալի է, որ մեծ հաշվով՝ երրորդ երկրների հետ խնդիրներ չկան։ Վաղ թե ուշ դա կսկսի գործել, ինչը կփոխի Հայաստանի տեղը տարածաշրջանի աշխարհատնտեսական տիրույթում»։
2017թ. երրորդ կարևոր իրադարձությունը նա համարում է խորհրդարանական ընտրությունները. «Ընտրվել է խորհրդարան, որը լինելու է երկրի կառավարման համակարգի փոփոխման հիմնական գործոնը։ Դա շատ կարևոր է»։ Իսկ չորրորդ կարևոր իրադարձությունը, ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն էր։
«Կարևոր է նաև, թե ինչ չեղավ նախորդ տարում։ Խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ չեղան, դա առաջին անգամն էր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Սահմանային լուրջ միջադեպեր չեղան, լարվածությունը թուլացավ։ Ամեն երիտասարդի մահը ողբերգություն է, բայց իրավիճակի առումով 2017 թվականը 2016 թվականից շատ էր տարբերվում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է 2017թ. բացասական երևույթներին, քաղաքագետը կրկին առանձնացրեց խորհրդարանական ընտրությունները՝ ընդգծելով, որ դրանք ի ցույց դրեցին ընդդիմադիր ուժերի լիկվիդացումը Հայաստանում. «Հասկանալի է, որ խորհրդարանում կա ընդդիմություն, բայց այն հասարակությանը չի ներկայացնում։ Հասարակության մեջ ՀՀԿ-ին բացասական վերաբերվող մարդկանց տոկոսն ավելի մեծ է, քան այն տոկոսը, որը ստացել են խորհրդարանի ընդդիմադիր ուժերը։ Դա այդքան էլ լավ չէ քաղաքական համակարգի համար»։
168.am
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02