Արցախի Հանրապետության տարբեր քաղաքների հետ բարեկամության համաձայնագրեր կնքած ֆրանսիական քաղաքներում անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ: Դրանք իրականացվում են Ֆրանսիայում Արցախի օրերի շրջանակում:
Հերթը Մարսելի Լե Պեն Միրաբո քաղաքինն է, որն այս օրերին լցված է արցախյան մշակույթի շնչով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով այս օրերին գտնվում է Մարսելում, բավական հագեցած ծրագիր է իրականացվում:
«Կայացավ ֆրանսահայ իրավաբան Ժիրայր Գերգերյանի «Լեռնային Ղարաբաղ. Անջատման և ինքնորոշման միջև» գրքի շնորհանդեսն ու քննարկումը: Մասնակցել եմ նաև ես, ներկայացրել եմ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությունը, ներկա իրավիճակը, Արցախի պետական ինստիտուտների առանձնահատկությունները և տնտեսական հաջողությունները»,- ասել է Արտակ Բեգլարյանը:
Գրքի ներկայացմանը զուգահեռ կազմակերպվեց ֆրանսիացի լուսանկարչի աշխատանքների ցուցահանդես` արցախյան թեմատիկայով: Միջոցառմանը ներկա էր քաղաքապետը` իր աշխատակազմով, ռեգիոնալ սենատոր, Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչը, հյուրեր, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Լե Պեն Միրաբո քաղաքում միջոցառումների մեկնարկը տրվել է հունվարի 6-ին, երբ կազմակերպվեց ընդունելություն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավորների, տարբեր գործիչների մասնակցությամբ: Հայկական երգ ու պարը ներկայացրեց Փարիզից հրավիրված հայկական մշակութային խումբը: Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է հանդիպել տեղի հայ համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկելու է համագործակցության մի շարք ծրագրեր:
Նշենք, որ Ֆրանսիայում Արցախի օրերի միջոցառումների մեկնարկը տրվել է նոյեմբերին, երբ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Ֆրանսիա:
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01