Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության համար 3,8%-ի աճ է կանխատեսում 2018 թվականին: Այդ մասին հայտնի է դարձել Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցից:
Զեկույցի համաձայն՝ 2019 և 2020 թվականներին կանխատեսվում է, որ Հայաստանի տնտեսական աճը կլինի 4%:
Նշվում է, որ 2017-ին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում:
Բացի այդ, Ռուսաստանում և Ղազախստանում տնտեսության վերականգնումը դրամական փոխանցումների և արտահանումների միջոցով դրական ազդեցություն է թողել տարածաշրջանում ապրանքներ ներմուծող երկրների վրա, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը և Վրաստանը:
Զեկույցում նշվում է նաև, որ անցած տարվա ընթացքում արդյունաբերության և մետաղների շուկայում դրական միտումները, այդ թվում՝ մեծացող պահանջարկը և բարձրացած գները, ներդրումներ են խրախուսել մետաղ արտադրող երկրներում՝ այդ թվում Հայաստանում: Նշվում է, որ աճը, ընդհանուր առմամբ, բարելավվել է մետաղ արտահանող երկրներում՝ նաև Հայաստանում՝ մետաղների գների աճի և ներքին պայմանների բարելավման շնորհիվ:
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արևելյան հատվածում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան) նախատեսվում է, որ տնտեսության աճը կշարունակի ամրապնդվել 2018-2020 թվականներին՝ ապրանքների գների ամրապնդման և դրամական փոխանցումների միջոցով ներքին պահանջարկի մեծացման հետ մեկտեղ:
Ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկը 2018 թվականի համար կանխատեսում է 3,1% տնտեսական աճ աշխարհում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԱԺ–ում ներկայացնելով «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշել է, որ 2018թ. կանխատեսվում է 2017թ. համեմատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: Ըստ բյուջեի նախագծի՝ 2018թ. տնտեսական աճի տեմպերի արագացման և տնօրինվող եկամտի աճի պայմաններում կանխատեսվում է սպառման 6.5% իրական աճ:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03