Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am –ի այցելությունների թիվը 2017 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում գերազանցել է 274 հազարը, որից 104 հազար 934-ը՝ դեկտեմբերին, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
Պետական մարմինների կողմից կայքում տեղադրված նախագծերի թիվը նախորդ տարում գերազանցել է 600-ը, որից 25-ը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում, իսկ կայքում մշտական գրանցված օգտատերերի թիվը հասել է ավելի քան 10 հազարի: Հատկանշական է, որ e-draft.am կայքի միջոցով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները շատ հաճախ ներկայացնում են դատավորները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ամբիոնի վարիչները, դասախոսները, փաստաբանները, ուսանողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը վկայում է կայքի՝ իր նպատակին ծառայելու մասին:
Հիշեցնենք, որ կայքի միջոցով ապահովվում է ինչպես պետական մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին:
www.e-draft.am – ը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ծանոթանալ տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Նման հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին, այդ թվում՝ հանրային քննարկման մասնակցության միջոցով ունենում է անմիջական ազդեցություն պետության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության ձևավորման հարցում:
Արդարադատության նախարարությունը կարևորում է քաղաքացիական հասարակության և բիզնես հատվածի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01