Նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6 տոկոս գնաճով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1 տոկոսով:
2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների՝ 1.2-2.4 տոկոս գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2 տոկոսով:
2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6 տոկոս, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 105.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.7 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 99.5 տոկոս: 2017թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 0.1 տոկոս նվազում):
2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար դիտարկվող 452 անվանում սպառողական ապրանքներից (ծառայություններից) 262–ը ունեցել են գնաճի, 164-ը՝ գնանկման միտում, իսկ 26-ի գների մակարդակը մնացել է անփոփոխ:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03