ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 10-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին` զինծառայողների այրիներին և մինչև 18 տարեկան երեխաներին: Այս մասին տեղեկացնում են Պն լրատվական ծառայությունից։
Արդեն երկու տարի է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ և բարերար Կարո Առաքելյանի հովանավորությամբ Տավուշի մարզի զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաների համար ամանորյա տոներից հետո Երևանում կազմակերպվում է երկօրյա ճանաչողական ծրագիր, որի շրջանակում երեխաներն այցելում են թանգարաններ, եկեղեցիներ և թատրոններ:
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ պաշտպանության նախարարությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների ընտանիքների խնդիրները:
«Մենք գիտենք, որ երբեք չենք վերադարձնի ձեր օջախի ամենամեծ ու ամենակարևոր բանը` ձեր ծնողների, ամուսինների ներկայությունը: Միակ սփոփանքը, թերևս, այն է, որ ձեզ հետ միասին ժողովուրդն էլ է ապրում այդ ցավը, կիսում կորուստը: Դուք բոլորից լավ գիտեք` ինչ է նշանակում սահման, ինչ է նշանակում հայրենիքի պաշտպանություն: Իսկ ձեզ, սիրելի՛ բալիկներ, ուզում եմ խնդրել, որ շատ լավ սովորեք, որովհետև դա ամենամեծ պարտականությունն է ձեր հայրերի հիշատակի հանդեպ: Հավատացե՛ք, նրանք ընդամենը երկու բան կուզեն, որ դուք առողջ լինեք և լավ սովորեք, որ կարողանաք ամուր կանգնել ձեր ոտքերի վրա»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի կրթական ծրագրերը` առաջարկելով առաջիկայում կազմակերպել երեխաների այց վարժարան:
Հանդիպման ավարտին, շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն աջակցելու համար, ՀՀ պաշտպանության նախարարը բարերար Կարո Առաքելյանին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի 120-ամյակին նվիրված հատուկ հուշամեդալով:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03