Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հունվարի 8-ի լուսադեմին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետեւանքով զոհվել է ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
Նշենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ վթարի վերաբերյալ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ եւ հանձնարարական է տվել՝ վթարի մասնակից Սարգսի Վարդանյանին օրենքի ամբողջ խոստությամբ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նման հանձնարարական տվե՞լ է, եթե՝ այո, ապա ի՞նչ հիմքով, քանի որ նման լիազորություն կառավարության ղեկավարը չունի, Արամ Արարատյանը պատասխանեց. «Վարչապետը, գտնվելով կարճատեւ արձակուրդում, բնականաբար, շարունակում է հետեւել երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ տեղյակ է ձեր հիշատակած ավտովթարի մանրամասներին: Հարուցված է քրեական գործ, որը գտնվում է համապատասխան մարմինների իրավասության շրջանակում, իսկ գործադիր իշխանությունն այդ գործընթացին միջամտելու լիազորություն կամ իրավասություն չունի: Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ պատկան մարմինները կկատարեն օրենքով սահմանված իրենց պարտականությունները, որի արդյունքում բոլոր մեղավորները կկրեն իրենց հասանելիք պատիժը»:
Նույն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանից: «Կասկածելի աղբյուրների վրա հղում կատարվող «տեղեկությունները» հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01