ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին պատգամավորական հարցում է ուղարկել, որտեղ անդրադարձել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի այն պնդմանը, որ պատգամավորը խլել է իր բիզնեսները եւ առեւանգել իրեն:
Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Պարոն Շահինյան.
Ս/թ հունիսի 17-ին քաղաքացի Արմեն Իսրայելյանը, ով ներկայացել է որպես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «մոտ» աշխատած անձ, armtimes.com կայքի տեսախցիկի առաջ ներկայացրել է տեղեկություններ, վկայություններ, որոնք վկայում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ղեկավարվող հանցավոր սխեմայի գոյության մասին (տես՝ http://armtimes.com/hy/read/87736):
Իսրայելյանի ներկայացրած փաստերը վկայում են, որ այդ հանցավոր մեխանիզմի գործունեության մեջ որոշակի դերակատարում ունի նաեւ ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժինը:
Ճիշտ է, հրապարակման լույս ընծայումից եւ ԱԺ-ում խնդրի հետ կապված իմ արած հայտարարություններից հետո Իսրայելյանը մեկ այլ լրատվամիջոցի միջոցով հրաժարումի հայտարարություն է արել, բայց armtimes.com-ում նրա վկայակոչած փաստերը պիտի գոյություն ունենան (կամ չունենան) անկախ նրանից՝ սկզբնաղբյուր հանդիսացած անձը պնդո՞ւմ է դրանց վրա, թե ոչ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ ստանալ հետեւյալ հարցի պատասխանը.
– Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Հատուկ քննչական ծառայությունը վերը նշված հրապարակման մեջ առկա փաստերը ՀՀ օրենսդրության սահմանված կարգով ստուգելու եւ դրանց համապատասխան ընթացք տալու համար:
Կանխավ շնորհակալություն:
Նմանատիպ մի գրություն էլ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանին եմ ուղարկել՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի մասով»:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47