Արդեն մի քանի տարի է՝ հայերից շատերը Ամանորը նախընտրում են անցկացնել հիմնականում արաբական երկրներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում մի շարք տուրիստական գործակալություններ նշեցին, որ հայերի ամենասիրած ուղղությունները, ինչպես վերջին մի քանի տարիներին, շարունակում են մնալ Դուբայն ու Եգիպտոսի հանգստավայրերը: «Նախ դեպի այդ երկրներ կա ուղիղ ավիաչվերթ, այնտեղ տաք է եւ համեմատաբար ավելի մատչելի»,-նշում են տուրօպերատորները:
ԱՄԷ-ին եւ Եգիպտոսին հաջորդում են Թայլանդը, ապա Իտալիան եւ Չեխիան:
Ամանորին արաբական երկրներում հանգիստը մեկ անձի համար սկսվում է 650 դոլարից մինչեւ 900 դոլար: «Գինը կախված է հյուրանոցային պայմաններից, թե քանի անգամյա սնունդ է պարունակում, եւ այլն»,-նշում են տուրիստական գործակալությունները:
Ամանորին Հայաստանից ոչ միայն մեկնել են, այլեւ մեր երկրում նախընտրել են իրենց հանգիստ անցկացնել մի շարք երկրների քաղաքացիներ: Վիճակագրությունը նույնն է, այս տարի ռուսաստանցիները այցերի քանակով գերակշռում են: Երկրորդ տեղում ֆիլիպինցիներն են:
Տուրիստական գործակալությունները նշում են, որ Ռուսաստանի քաղաքացիները մայրաքաղաքում միջինը 23 հազար ռուբլի են ծախսում: Քաղաքից դուրս հանգիստն ավելի թանկ արժե` փաթեթներով պայմանավորված: «Ռուսաստանցիները հիմնականում նախընտրում են հանգիստն անցկացնել Ծաղկաձորում: Հայաստանը օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավում է էկոլոգիապես մաքուր սննդով, բնությամբ, մատչելիությամբ: Ռուսաստանցիներ համար նաեւ վիզայի ազատականացման ռեժիմով պայմանավորված Հայաստան մուտք գործելն ավելի հեշտ է դարձել»,-նշեցին ներգնա տուրիզմի մասնագետները:
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի խոսքով` Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ է ոչ միայն Ամանորի օրերին: «Նրանք այստեղ ոչ միայն Նոր տարին են նշում, այլեւ ավանդաբար այցելում են թանգարաններ, մշակութային, պատմական տարբեր վայրեր: Այդ օրերին տուրերի մեջ ուղղակի ավելանում է նաեւ ժամանցի գործոնը»,-հավելեց նա:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01