Վայոց ձորի մարզում այսօր Եղեգիս և Շատին համայնքների բնակիչների կողմից միջպետական ճանապարհը չի փակվել: Մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է խոշորացված համայնքի ղեկավարին և Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցը. «Այսօր բնակիչները ոչ մի ճանապարհ չեն փակել, մարզպետն է հանդիպում է ունեցել խոշորացված համայնքի ղեկավարի ու Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարի հետ»:
Ինչ վերաբերում է վերջերս խոշորացված Եղեգիս համայնքի և խոշորացմանը դեմ Շատին համայնքի բնակիչների միջև ծեծկռտուքին ու դանակահարությանը, մարզպետարանից որևէ տեղեկություն չհայտնեցին:
Մարզպետարանի պաշտոնյա Աղվան Հարությունյանն ասաց, որ դեպքեր գրանցվել են. «Նման դեպք կա, սակայն բոլոր գրանցված դեպքերով զբաղվում են իրավապահները, ես ասելիք ու տեղեկություններ չունեմ»:
Եղեգիսի նախկին համայնքապետ Յուրիկ Մկրտչյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես բոլորը,այնպես էլ ինքը լսել է, որ համայնքի բնակիչ է դանակահարվել. «Հունվարի 7-ին կամ 8-ին լսել եմ, որ Դավիթը դանակահարվել է, բայց մանրամասներին չեմ տիրապետում»:
Շատինի նախկին համայնքապետ Սամվել Խուդոյանը, ում կողմնակիցներն են բողոքի ակցիաներ իրականացնում և պահանջում, որ համայնքապետի ընտրությունները չեղարկվեն, Tert.am-ի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցերին: Հարցին, թե տեղեկություն կա, որ իր կողմնակիցները մարդ են ծեծել, դանակահարության դեպք է գրանցվել, ասաց. «Ես հիմա հաշվարկ եմ անում, ուշ զանգեք, բայց չգիտեմ երբ կվերջացնեմ հաշվարկս»:
Շատին համայնքում գրանցված դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ առաջիկայում պաշտոնական տեղեկատվություն կտրամադրեն:
Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում խոշորացված Եղեգիս համայնքի համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր 4 թեկնածու: Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը ստացել է 1816 ձայն, Արմեն Սեդրակյանը՝ 15 ձայն, Մամիկոն Սմբատյանն ստացել է 37 ձայն, իսկ Արթուր Ստեփանյանը ստացել է 1952 ձայն և ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:
tert.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01