ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով վկա Ի. Բ.-ն հայտնել է, որ 17.09.2017թ.-ին` դեպքի վայրի զննության ժամանակ, կշռվել է իր կողմից ներկայացված թմրամիջոցի փաթեթը, որի ընդհանուր քաշը կազմել է 3,2 գրամ, սակայն զննությունը կատարած ոստիկանության աշխատակիցն արձանագրությունում մտցրել է կեղծ տեղեկություններ` նշելով, թե, իբր, վերը նշված զանգվածի ընդհանուր քաշը կազմել է 5,1 գրամ: Բացի այդ, Ի. Բ.-ն իր ցուցմունքում նշել է, որ հիշյալ զանգվածը ոստիկանության աշխատակիցները չեն փաթեթավորել ու չեն կնիքել, ինչը հնարավորություն է տվել փաթեթում առկա զանգվածի քաշը հետագայում ավելացնել:
Մեկ այլ քաղաքացի` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Պ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ավարտից հետո դատարանում պարզել է, որ հիշյալ վարչության քննիչը գործի նյութերին կցել է կեղծ արձանագրություն այն մասին, թե, իբր, վերջինս 25.05.2017թ.-ին այցելել է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ և իրեն ծանոթացրել քրեական գործի նյութերին, մինչդեռ իրականում նա նշված օրը հիշյալ ՔԿՀ չի այցելել և իրեն գործի նյութերին չի ծանոթացրել:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ քրեական գործը քննող քննիչը նախաքննության ընթացքում իրեն որպես մեղադրյալ հարցաքննելիս արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել ավելի մեղմ քրեական պատասխանատվության ենթարկել:
ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01