«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը վերափոխել և եկամտահարկի դրույքաչափերը վերադարձնել նախկին չափի և նույնիսկ՝ նվազեցնել:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ այն, ինչի մասին իրենք խոսում էին Հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ, հասարակությունն արդեն զգում է իր մաշկի վրա:
Մելքումյանը նշեց, որ եթե կա գնաճ, պետք է նաև թոշակ և աշխատավարձ բարձրացվի, ինչը, սակայն, կառավարությունը չի նախատեսել ո՛չ այս տարվա, ո՛չ էլ առաջիկա երեք տարիների համար:
Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք առաջարկում են 150 000-ից 300 000 եկամուտ ունեցողների եկամտահարկը 28%-ից դարձնել 26 տոկոս:
«Այն, ինչ կար, վերադարձնել նույնը և 2 տոկոս չբարձրացնել, որը 3500 դրամի կարգի է մեկ աշխատողի հաշվով: Մենք ռադիկալ առաջարկների չենք գնում։ Կառավարությունն ասում է՝ դա 2 մլրդի կարգի բեռ կարող է լինել մեզ համար, մինչդեռ ես կարծում եմ՝ դա ընդամենը 500-ից 600 մլն-ի է, քանի որ քաղաքացին չի խնայելու, ծախսելու է, և 3 ամսվա ընթացքում հետ է գալու բյուջե»,-ասաց նա և հավելեց, թե եկամտահարկը բարձրացնելու ժամանակը չէ:
Ըստ Մելքումյանի՝ դա 150 000-ից 300 000 եկամուտ ստացող 200 000 մարդու է վերաբերում:
Բացի այդ, ըստ նրա, նախագծում ավելացրել են նոր նորմ՝ մինչև 150 հազար ստացողների համար եկամտահարկը իջեցնել՝ 23%-ից դարձնելով 21%: «Ցավոք, ՀՀ-ում բավական թիվ են կազմում աշխատող աղքատները, զուգահեռ գնաճն էլ կա»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց, թե իրենք մինիմալ ռիսկերի են գնացել, քանի որ գիտեն բյուջետային բեռնվածություն կա, միաժամանակ նկատեց, որ «Ակցիզային հարկի» մասին օրենքի փոփոխությամբ բյուջեն սեղմված գազի ակցիզային հարկից լրացուցիչ 10 մլրդ դրամ է ստանալու, դիզվառելիքի մասով նշեց, որ ավելի ուշ կներկայացնի:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03