Բրյուսելում հայկական «Սահակյան» միության վրա հարձակումը կարող են իրականացրած լինել Բելգիայում գործող թուրք ազգայնական որոշ խմբավորումներ, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:
Հայտնի է, որ հարձակման ենթարկված միության կազմում հիմնականում Թուրքիայում ծնված և գլխավորապես Մուշի Վարթո գյուղից հայեր են, թեև կան նաև ՀՀ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում եղած ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք է պատրաստվել, և ենթադրվում է, որ Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:
Բրյուսելում բնակվող պոլսահայ լրագրող Արիս Նաշջըն շեշտել է, որ միության դռան ու պատուհանների վրա հայտնաբերված կրակոցի հետքերը փաստում են, որ հանցագործներն ամեն հատվածի վրա կրակել են ուղիղ երկուական անգամ, և դրանք չեն կարող պատահական կրակոցներ լինել: Նա նաև նշել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է, սակայն ոստիկանությունը լրատվամիջոցների հետ դրա մանրամասներով չի կիսվում:
«Այն, որ այս ամենը տեղի ունեցավ Կարո Փայլանի հնչեցրած զգուշացումներից անմիջապես հետո, այն էլ՝ Սուրբ Ծննդի օրը, մի շարք հարցեր է առաջացնում»,- գրել է Նալջըն:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Գերմանիայում մահափորձի է ենթարկվել հայտնի քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքին, ինչի համար նույնպես կասկածվում են թուրք ազգայնականները:
Նախօրեին պոլսահայ հայտնի գրող Հայկո Բաղդադը, ով մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում, սոցցանցերից մեկի իր էջում այդ առիթով նշել է. «Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ: Լրջորեն վերաբերվեք Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին»:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03